ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Որ «հավատավոր» մարդիկ գոնե նորմալ ճանապարհով կարողանային գնալ եկեղեցի

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Որ «հավատավոր» մարդիկ գոնե նորմալ ճանապարհով կարողանային գնալ եկեղեցի
01.06.2014 | 14:28

Այսօր մեր երկրում կրկին տեղի է ուենցել նոր եկեղեցու օծման արարողություն: Ինչ խոսք, ունենք հրաշալի ճարտարապետություն, և Արմավիրում կառուցված Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը կրող եկեղեցին հիանալի ճարտարապետական հմայք է հաղորդում:
Բա՞յց:
Տարիներ առաջ մի պատմություն լսեցի, թե երբ օտարերկրյա զբոսաշրջիկներն այցելել են Հայաստան, և նրանց բոլորին ուղեկցել են մեր վանական համալիրները՝ ցույց տալու համար, բոլորը հիացել են և բարձրաձայն արտահայտել իրենց անկրկնելի զգացողությունները:
Սակայն զբոսաշրջիկներից մեկը հարցրել է՝ իսկ որտե՞ղ են այն տեղաբնիկ մարդկանց տները, ովքեր այցելել են այդ եկեղեցիները ու մոմ վառել:
Առհասարակ, ինքս կողմ եմ ուժեղ եկեղեցու գոյությանը և իսկապես գնահատում եմ նրա պատմական առաքելությունն ու ունեցած դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում:
Բայց իսկապես չեմ հասկանում այս եկեղեցաշինական բումը, որ տիրում է մեր երկրում: Տպավորություն է, որ քիչ թե շատ փող ունեցող մեկն իր պարտքն է համարում իր համայնքում մի եկեղեցի կառուցել՝ մյուսներին ինչ-որ բան ապացուցելու համար:
Կներեք, բայց սրանով հանդերձ, մենք, ցավոք սրտի, չենք դառնում հավատացյալ ժողովուրդ ու ամեն օր քանիցս խախտում ենք Աստծո պատվիրանները, իսկ աբսուրդն այն է, որ եկեղեցի կառուցողները խախտում են կրկնակի անգամ:
Մի քիչ ցինիկ էստացվում, բայց այլ ելք չկա. ձևը գտնեի, իշխանությունը վերցնեի ու առաջիկա քսան տարիների ընթացքում ուղղակիորեն կարգելեի նոր եկեղեցաշինությունը՝ այդ փողերն ուղղելով գյուղերի ճանապարհների վերանորոգմանը, որ «հավատավոր» մարդիկ գոնե նորմալ ճանապարհով կարողանային գնալ եկեղեցի՝ մոմ վառելու:
Փա´ռք քեզ, տե´ր Աստված:

Դիտվել է՝ 2048

Մեկնաբանություններ